Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն մտադիր է ինքնաբացա՞րկ հայտնել

Սեպտեմբեր 21,2012 11:57

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր մարզկենտրոնում նախընտրական կրքերը դեռ շարունակվում են: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով երեկ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա մասնակցել է ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Հարությունյանի քարոզարշավին, ելույթ ունեցել, ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու կոչ արել:

Ծառուկյանը մի քանի բարոյախրատական արտահայտություններ էլ հնչեցրել է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի հասցեին, որը ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանի քարոզարշավային հանդիպումների ժամանակ հանդգնել էր քննադատություն հնչեցնել ԲՀԿ-ի եւ Ծառուկյանի հասցեին: Ծառուկյանն ասել է, որ Էդգար Ղազարյանը ինչպես ջերմուկ վաճառող եղել է, նույն մակարդակից չի փոխվել. «Ժողովուրդն արդեն  իր գնահատականը տվել է նորանշանակ մարզպետին, որն, ասում են, ծիրանի ցոգոլ է: Թե երբ պետք է հասնի` ես չգիտեմ»:

Մեր տեղեկություններով, դրանից հետո զարգացումներն այն աստիճանի են հասել, որ Սիրեկան Բաբայանը մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե այլեւս չի կարող դիմանալ այդ լարվածությանն ու մրցակցությանը եւ ցանկանում է ինքնաբացարկի դիմում գրել: Սակայն, նրան սատարող բարձրաստիճան ՀՀԿ-ականների թիմը` նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, գործող մարզպետը եւ այլոք, Բաբայանին պատվիրել են մտքով անգամ նման բան չանցկացնել:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական թեկնածու Սիրեկան Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ իր` ինքնաբացարկի մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. «Մեր մոտ նման մտադրություն ընդհանարապես չի եղել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930