Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետը նախկին մարզպետի մասնակցությամբ միջադեպից տեղյակ չէ

Սեպտեմբեր 25,2012 19:29

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը ՏԻՄ ընտրություններին նախկին ԲՀԿ-ական մարզպետ Սերգեյ Բագրատյանի արարքներից տեղյակ չէ, ոչինչ չի տեսել, ոչինչ չգիտի:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների,  նա սեպտեմբերի 23-ին քվեարկությունից հետո մտել է թիվ 39/01 ընտրատարածք, գլխով հարվածել է ոստիկանի, փորձել է քվեաթերթիկներ վերցնել եւ այլն, ինչի առիթով Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում եւ պիտի ուղարկվեն Հատուկ քննչական ծառայություն:

Մարզպետի խոսքերով՝ «Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ, այն տեղեկությունն ունեմ, ինչ մամուլում կա»:

Պարոն Ղազարյանը ՏԻՄ ընտրությունները Վայոց ձորի մարզի բոլոր համայնքներում գնահատեց ազատ, արդար, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան. «Քաղաքացիները լիարժեք կարողացել են իրենց կամարտահայտությունն իրականացնել եւ դա գոհացնում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930