Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Պռոշյան համայնքի ղեկավարի վերընտրված և պարտված թեկնածուների կողմնակիցների միջև

Սեպտեմբեր 25,2012 23:22

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վերընտրված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի և պարտված ՀՀԿ թեկնածու Արթուր Մուրադյանի կողմնակիցների միջև Tert.am-ի ունեցած նախնական տեղեկություններով՝ այսօր երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ այդմ՝ կողմերի միջև կռվի առիթը եղել է հետևյալը: Վերընտրված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի հաղթանակը տոնելու առիթով կազմակերպված արարողության ժամանակ, գյուղապետի հարազատներից մեկը՝ Դանիել անունով, ով ինչպես նշվում է՝ նաև նրա «աջ ձեռքն» է, իր մոտ է կանչել արարողության ժամանակ այդտեղ եղած մի երեխայի, ով պարզվել է, որ գյուղապետի՝ արդեն պարտված թեկնածուի շրջապատի մարդկանցից մեկի երեխան է, և վերջինիս միջոցով պարտված թեկնածուին հայհոյանք է փոխանցել:

Դրանից հետո Արթուր Մուրադյանն իր շրջապատի հետ եկել է «պատասխան պահանջելու» և տեղի է ունեցել ծեծկռտուքը:
Ըստ տեղեկությունների՝ ծեծի է ենթարկվել նաև Պռոշյան համայնքապետը:

Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին միջադեպի մասին տեղեկությունը՝ նշելով, որ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել վիճաբանության մասին և այս պահին ոստիկանները դեպքի վայրում են և համապատասխան գործողություն են իրականացնում:
Դեպքի կապակցությամբ ընթանում է նախաքննություն:

Նշենք, որ գործող դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջև ըստ գյուղի բնակիչների, պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսևորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930