Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Պեպելյան. «Ինքս էլ չեմ կարողանում տոմս գտնել»

Սեպտեմբեր 28,2012 11:00

Սեպտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Քրիստինե Պեպելյանի մենահամերգը։ Երգչուհին այն անվանել է «Շնորհակալ եմ», իսկ թե ինչու եւ ո՞ւմ է շնորհակալ, եւ թե ինչեր են սպասվում հանդիսատեսին, պարզեցինք անձամբ Քրիստինեից:

– Համերգն անվանել եք «Շնորհակալ եմ», վստահ եմ՝ շատերի մոտ է հարց ծագում, թե ում եւ ինչի համար եք շնորհակալ։

– Բայց ինչի՞ համար շնորհակալ չլինեմ։ Փառք Աստծո, շնորհակալ լինելու առիթներ շատ ունեմ։ Բախտավոր է այն մարդը, որն առիթներ ունի շնորհակալ լինելու, գնահատելու իր ունեցածը, իր օրը, հնարավորությունները, այն ամենն, ինչ կյանքը տալիս է իրեն։ Տարիների հետ ինձ համար շատ բաներ ավելի արժեքավոր են դարձել, ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ։

Շնորհակալ եմ իմ բոլոր երկրպագուներին, հանդիսատեսին, իմ սիրելի մարդկանց, որոնք իրենց ներկայությամբ ուրախացնում են ինձ։ Ես բախտավոր մարդ եմ։

– Ո՞ւմ եք ուզում այսօր տեսնել դահլիճում, որ Ձեզ սատարի։

Ես չգիտեմ՝ ով ինչ կերպ է պատկերացնում աջակցությունը, արտիստի համար չկա ավելի մեծ աջակցություն, քան իր հանդիսատեսն է։ Շատ ուրախ եմ, որ տոմսերը սպառված են, չկա եւ ոչ մի տոմս։ Իսկ դա նշանակում է, որ մարդիկ հետաքրքրվել են ու ոգեւորվել իմ համերգով։ Դա ինձ համար մի ամբողջ աշխարհ արժի։ Ինքս էլ չեմ կարողանում տոմս գտնել, երբ ինձ դիմում են։ Ինձ անգամ հարցնում են՝ իսկ ինչու երկրորդ օրն էլ համերգ չդրեցիք։

– Ես Էլ եմ հարցնում։

– Ճիշտն ասած, չմտածեցի երկրորդի մասին, ու հիմա արդեն ուշ է որեւէ բան անել, շատ ափսոսում եմ, որ երկրորդ օրն էլ չվերցրինք։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930