Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ձյուդոյիստները գրավեցին մրցանակային տեղեր

Հոկտեմբեր 21,2012 13:36

Հոկտեմբերի 17-20ը  Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքական թիմը թվով 5 հոգի ֆեդերացիայի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի գլխավորությամբ մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության Ազադի Համալսարանի գավաթի բաց խաղարկությանը, որին մասնակցում էին Իրանի, Իրաքի, Ավղանստանի, Սիրիայի, Պակիստանի, Թուրքմենստանի և Հայաստանի թիմերը:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած անհատական խաղարկությանը, “ՀԱՅԱՍՏԱՆ”  մարզական միության սան Արթուր Երանոսյանը /66կգ/ և Սամբո Ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը /100կգ/ գրավեցին առաջին մրցանակային տեղը, իսկ չարենցավանցի Սուրիկ Գառնիկյանը /73կգ/ բավարավեց 3-րդ մրցանակային տեղով:

Հոկտեմբերի 19-ին 5 քաշային կարգով անցկացվեց թիմային առաջնությունը, որին մասնակցում էին 16 թիմեր:  Հայաստանը 5 քաշային կարգում մասնակցեց մեկ մարզիկ պակաս, այս հանգամանքը դարձավ վճռորոշ և 3-2 հաշվով կիսաեզրափակիչ գոտեմարտում մեր թիմը պարտվեց Իրանի հավաքական թիմին, մինչ այդ 3-2 և 4-1 հաշվով հաղթել էինք Իրանի Համալսարանի և երիտասարդական հավաքականների թիմերին: 3-րդ տեղի համար գոտեմարտում 4-1 հաշվով հաղթեցինք Իրաքի թիմին և գրավեցինք 3-րդ մրցանակային տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031