Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Հայաստանի նախագահին բարկացրել է ֆրանսիացի լրագրողը»

Նոյեմբեր 26,2012 21:51

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բարկացել է ֆրանսիացի լրագրողի վրա, երբ նա հարց է տվել Հայաստանում կոռուպցիայի մասին», – գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով ֆրանսիական «Տրիբուն դը Լիոն» թերթի նոյեմբերի 22-ի թողարկմանը:

«Ես Սերժ Սարգսյանին հարց ուղղեցի նրա երկրում կոռուպցիայի մասին և թե արդյոք Հայաստանը կողմ է, որ Սիրիայում պահպանվի ներկայիս վարչակարգը: Իմ հարցը ստուդիայում հարցազրույցից հետո լարվածություն ստեղծեց: Թարգմանիչը հարձակվեց վրաս, իսկ Հայաստանի նախարարներից մեկը մատ թափ տվեց վրաս», – թուրքական թերթի պնդմամբ, ֆրանսիական «Տրիբուն դը Լիոն» թերթին պատմել է «Ֆրանս 3» հեռուստակայանի լրագրող Օլիվիե Միշելը:

Սերժ Սարգսյանը վերջերս Ֆրանսիայում էր` նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930