Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Արման Սահակյանի անձը, իր ամեն ինչը Գյումրիում հայտնի է»

Նոյեմբեր 26,2012 23:42

Այն, որ Գյումրիում ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին, ըստ «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանի, չի նշանակում, որ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունը շարունակվում է: Aravot.am-ի հետ զրույցում Թեւան Պողոսյանը վստահեցրեց, որ մեծամասնական շրջանակներում շատ ժամանակ անձի խնդիր է քննարկվում, թե ինչքանով է կոնկրետ անձն ընդունելի՝ կուսակցությունը մի կողմ դրած. «Հիմա Գյումրիում ՀՀԿ-ի կողմից մի մարդ է դրած, որին ճանաչում են տեղացիները: Կախված նրանից, թե ինչ  անձ է դրած, մարդիկ տեղում կողմնորոշվում են: Չմոռանանք, որ նաեւ ինքը մայիսի ընտրություններին էր մասնակցում: Այնպես որ, իր անձը, իր ամեն ինչը Գյումրիում հայտնի է: Եթե լիներ այնպես, որ միայն անձերի խնդիր չլիներ, այլ նաեւ կուսակցությունը հաշվի առնեին, ներկայացնեմ միայն մի բան՝ գնահատեք ամեն ուժի հայտարարությունները՝ համաձայն իրենց որոշումների»:

Մեր հարցին՝ այդ դեպքում ԲՀԿ-ն ինչո՞ւ է հերքում, որ սատարում է ՀՀԿ թեկնածուին, ասում են՝ դա տարածքային մի կառույցն է, կուսակցությունը չէ: Թող ասեն՝ այդ անհատը, անձը, ավելի հայտնի է, սիրված է Գյումրիում՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ դա իրենց ասելու ձեւն է. «Ես, որպես անկուսակցական, նախկին փորձագետ, պնդում եմ, որ մեծամասնականում պետք է անհատի գաղափարը լինի: Ստյոպա Սաֆարյանին, օրինակ, մարդիկ գիտեն որպես անհատ, անձ, որը 5 տարի ծառայել է: Այսինքն, մի կողմ թողնելով, թե ինչ խնդիրներ կարող են ունենալ կուսակցությունները, այսօրվա դրությամբ, մարդիկ, լինելով տարբեր կուսակցություններից, ուղղակի հավանելով իրեն՝ գնալու եւ իրեն ձայն են տալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930