Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսրովի» նոր տնօրենը բնապահպանության նախարարին` 250 հազար եվրո կարժենա (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2012 17:19

Այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանն ու Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանը «Արմատ» ակումբում հայտարարեցին, որ դադարեցնում են իրենց ֆինանսավորումները «Խոսրովի» արգելոցին, քանի որ մրցույթում հաղթող Գաբրիել Պողոսյանը մասնագիտությամբ ապրանքագետ է եւ արգելոցի մասնագետի համար ոչ համապատասխան տնօրեն:

Կարեն Մանվելյանի խոսքերով`մինչ օրս WWF Armenia-ն 500 հազար դոլարի ֆինանսավորում է կատարել Հայաստանի բնության պահպանման համար, իսկ Արման Վերմիշյանն էլ վստահեցրեց, որ մոտ 230 հազար եվրոյի ֆինանսավորում են կատարել վերջին 3 տարիների ընթացքում, եւ դեռ 40 հազար եվրոյի պայմանավորվածություն էլ կա, որը, սակայն չեն կատարելու, մինչեւ չլուծվի Խոսրովի արգելոցի տնօրենի խնդիրը: Այսինքն` կայացած մրցույթը չեղյալ համարվի եւ նոր մրցույթ հայտարարվի` նոր մասնագետ-թեկնածուների մասնակցությամբ:

Պարոն Վերմիշյանն ասաց, որ հույս ունի, բնապահպանության նախարարը, որն 3 օրում պետք է որոշում կայացնի, կսթափի, եւ ճիշտ որոշում կկայացնի:

Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյոք դա այն գումարն է, որը կսթափեցնի բնապահպանության նախարարին եւ մրցույթն անվավեր կճանաչվի, պարոն Վերմիշյանը պատասխանեց, որ 40 հազար եվրոն ոչ միայն այն գումարն է, այլ դրանից հետո եկող եռամյա ծրագիրն էլ, որը, եւս մի 200-230 հազար եվրո կբերի, առիթ է, որ նախարարը մտածի խնդրի մասին: Իսկ եթե, տնօրենի խնդիրը լուծվի, ըստ պարոն Վերմիշյանի, իրենք պատրաստ են հենց հաջորդ օրը վերականգնել ֆինանսավորումը:

Կարեն Մանվելյանն էլ վստահեցրեց, որ եթե այս հայտարարություններից հետո բնապահպանության նախարարությունը քայլեր չձեռնարկի, ապա իրենք միջազգային լուրջ ֆինանսավորումներ իրականացնող կառույցների կներգրավեն այս խնդրի լուծման համար:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930