Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նախարարության պատասխանը՝ բնապահպաններին

Նոյեմբեր 27,2012 19:03

«Էլեկտրոնային լրատվամիջոցներում «Վայրի Բնության Հիմնադրամի» տնօրեն Կարեն Մանվելյանի և «Կովկասի Բնության Ֆոնդի» ներկայացուցիչներ Արման Վերմիշյանի  կողմից տարածվել է հաղորդագրություն «Խոսրովի արգելոցի» տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և  դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից  չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ:

Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված  իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն  այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:

Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես  նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ»:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930