Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնաբույժ. «Համակարգչի պատճառով տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվը կտրուկ աճել է»

Նոյեմբեր 27,2012 22:31

13-ամյա Տաթեւիկ Ղազարյանը համակարգչի առաջ օրական անց է կացնում 5-6  ժամ: Նա ասում է, որ վերջերս նկատել է` դասերի ժամանակ գրատախտակին գրված  տառերը, եթե մեծ չեն, լղոզված է տեսնում: «Տեսողությունս վատացել է, գրատախտակին պիտի խոշոր գրեն, որ տեսնեմ »,-ասում է նա:  Տաթեւիկը մինչ օրս չի դիմել ակնաբույժի, հույս ունի, որ ժամանակի ընթացքում խնդիրը կանցնի.«Չեմ ուզում ակնոց դնել, վախենում եմ գնալ բժշկի, բա որ ակնոց նշանակի »:

«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի մանկական ակնաբույժ Դշխուհի Գոգորյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում փաստում է, որ  տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվը կտրուկ աճել է. «Առաջ էլ էին դիմում, բայց հիմա աճել է դիմողների թիվը, դիմում են 4-5 տարեկանից սկսած: Սա այն տարիքն է, երբ երեխան առաջին անգամ նստում է  համակարգչի առաջ, որպեսզի խաղ խաղա »:

Ըստ ակնաբույժի` տեսողական նման ծանրաբեռնվածությունն  էլ հանգեցնում է հոգնածության, ապա նաեւ առաջացնում կարճատեսություն: «Տեսողական խնդիրները ավելացել են: Եւ համակարգիչը, եւ հեռուստացույցը, եւ տեսողական մնացած ինֆորմացիան շատացել է, ու դա, բնականաբար, հանգեցնում է բարդությունների, տեսողական խնդիրների, հոգնածության, լարվածության, սպազմի, ալերգիկ կոնյուկտիվիտների, աչքերի չորացման զգացողությունների, ինչը, խորանալով, հետագայում կարճատեսություն է առաջացնում, իսկ ավելի ուշ`  ավելի բարդ վիճակների`կպչուն  նեւրոզների, որով արդեն նյարդաբաններն են  զբաղվում»,-ասում է բժիշկը:

Ակնաբույժը խորհորդ չի տալիս 4-17 տարեկան երեխաներին համակարգչի առաջ անցկացնել 30 րոպեից ավելի.«Իսկ եթե ավելի խիստ մոտենանք խնդրին, ապա մինչեւ 17 տարեկանն ընդհանրապես չի թույլատրվում համակարգչի առաջ նստել»,-եզրափակում է ակնաբույժը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930