Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Սերժ Սարգսյանն ինձ կծեծի»

Նոյեմբեր 27,2012 23:16

«Եթե ես Սերժ Սարգսյանին ասեմ առաջնորդ, ինձ կծեծի, որովհետեւ առաջնորդը Ստալինին են ասել: Մարդ կա, որն ուզում է մեկին լավություն  անի , բայց տունը քանդում է: Փոքր կալիբրի գործիչ էլ համարում է մի մարդու , որը ե՛ւ հանրապետության վարչապետ է եղել ե՛ւ Ազգային ժողովի նախագահ : Ինչպե՞ս հասկանանք»,- զարմանում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ մեկնաբանելով երեկ  Aravot.am-ին տված ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ասածները: Մեր հարցին, ինչպե՞ս եք դուք հասկանում, պարոն Հարությունյանն ասաց. « Հլը մի քանի օր էլ մտածեմ` կպատասխանեմ: Ես դրանից էի վախեցել, որ նրան «փոքր կալիբրի» են ասում, ինձ ընդհանրապես կալիբր չունեմ»:

Հիշեցնենք, Ուրիխանյանն  ասել էր, թե ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի քաղաքական դերակատարումը  թույլ չի տալիս խորհուրդներ տալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պես կալիբր ունեցող քաղաքական գործչին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930