Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ ՀԱԿ հիմնադիր կուսակցություններից ենք, սակայն ավելի քան երկու տարի է՝ մեզ չի հետաքրքրում նրա վարկանիշը. Միքայել Հայրապետյան

Նոյեմբեր 29,2012 10:19

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը համաձայնել է պատասխանել NEWS.am-ի մի քանի հարցերին:

Որպես ՀԱԿ մաս կազմող Պահպանողական կուսակցության ղեկավար`  ինչպե՞ս եք պատկերացնում ՀԱԿ մասնակցությունը նախագահական ընտրություններին:

Պատկերացնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ:

Ինչպե՞ս եք վերաբերում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու հավանականությանը:

Ցանկացած քաղաքական համագործակցության վերաբերում եմ դրականորեն, իսկ որեւէ այլ կազմակերպության թեկնածուի սատարման հավանականությունը պարզապես չեմ կամենում պատկերացնել:

Եթե վերոնշյալ զարգացումը լինի, ապա չե՞ք կարծում, որ այդպես շարժումը կմեռնի, ՀԱԿ-ը կվարկաբեկվի: Իսկ եթե ՀԱԿ-ԲՀԿ` Գագիկ Ծառուկյանը` որպես միասնական թեկնածու տարբերակը ընդունելի չէ Ձեզ համար, ապա ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել այդ պարագայում, օրինակ` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը  հայտարարել են, որ այդ դեպքում կդադարեցնեն անդամակցությունը ՀԱԿ-ին:

Եթե խոսքը 2007թ. սկզբնավորված Համաժողովրդական շարժման մասին է, ապա այն օրինաչափորեն դադարել է այդպիսին լինելուց՝ ստանալով Հայ ազգային կոնգրեսի կազմակերպչական ձեւը: Թեեւ ՀԱԿ հիմնադիր կուսակցություններից ենք, սակայն ավելի քան երկու տարի է՝ մեզ չի հետաքրքրում նրա վարկանիշը: Քանի որ մենք մեր քաղաքական գործունեությունը չենք պայմանավորում ՀԱԿ-ի հետ բանակցող կամ չբանակցող որեւէ կազմակերպության ենթադրելի պահվածքով՝ դրանով իսկ որեւէ կազմակերպության՝ մեզ համար չենք ճանաչում որպես առանցք կամ առաջնային  գործոն, ուստի թեական կանխատեսումների քննարկմամբ հետաքրքրված չենք կարող լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930