Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Նոյեմբեր 29,2012 20:15

Նոյեմբերի 27-ի գիշերը, ժամը 23-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» առանց պետհամարանիշի մեքենայով վթարի ենթարկված Նարեկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տղան է, երեկ առավոտյան դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի ընդունարանի բաժնի վարիչ Լուսինե Աղաբաբյանը:
«Ձեռքի, ոտքի թեթևակի սալջարդեր են ունեցել երեք երիտասարդները, որևէ բժշկական միջամտության կարիք չեն ունեցել, գիշերն են անցկացրել մեզ մոտ, առավոտյան դուրս են գրվել»,- ասաց բաժնի վարիչը:
Նշենք, որ մեքենայում եղել են երեք հոգի, որոնք բոլորն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նարեկ Սարգսյանի հետ եղել են Վազգեն Իսպիրյանը և Էդգար Պետրոսյանը: Կոնկրետ Նարեկ Սարգսյանի մոտ ավտովթարի արդյունքում եղել է ոտքի մկանի գերձգվածություն:
Ուշագրավն այն է, որ դուրս գրված երիտասարդները գիշերը եղել են վերակենդանացման բաժանմունքում: «Գիտեք ինչ, էդ պահին էնտեղ էր ազատ, մեր շենքն ամբողջությամբ լիքն է: Բնականաբար, ավտովթարի հիվանդները տեղավորվում են վերակենդանացման բաժանմունքում: Իրենք էնտեղ են պառկել` ոչ թե որովհետև շատ ծանր են եղել, այլ օրենքն է պահանջում էդպես: Եթե շատ ծանր վիճակում լինեին, հաջորդ օրը, բնականաբար, տուն չէին գնա»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Լուսինե Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ առանց համարանիշի ավտոմեքենան Պարոնյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը` ամբողջովին վնասվելով: Այս մասին, սակայն, ոստիկանության կայքէջում այդպես էլ տեղեկություն չեղավ:

1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930