Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը հարթում է Սամվել Ալեքսանյանի թեմայով ՀՀԿ-ի հետ վեճի սուր անկյունները

Նոյեմբեր 29,2012 21:21

Երբ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայի մեջ էր, ինչո՞ւ չէիք բարձրաձայնում, որ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, Սուրեն Խաչատրյանը գաղափարախոսության մարդիկ չեն եւ նրանց շուրջ մարդիկ հավաքվում են բոլորովին էլ ոչ նրա համար, որ ՀՀԿ-ի գաղափարախոսության կրողն են: Aravot.am-ն այս հարցն ուղղեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանին: Հիշեցնենք, որ նա այսօր քաղաքական բանավեճի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին հեգնել էր, որ «Ես համոզված եմ, որ նույն ՀՀԿ-ի շարքերում ազգային մատենաշար կարդալով չէ, որ Սյունիքի մարզում Սուրեն Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի կամ Ռուբեն Հայրապետյանի շուրջ մարդիկ հավաքվել են՝ նման տեսակետներից»:

Վահան Բաբայանը պատասխանեց. «Ես ուղղակի մի քանի մարդու անուն տվեցի, որ մեր երկրում ավելի շատ մեծ գործառույթ իրականացնում են անհատները, քան գաղափարախոսական ամսագրերը: Եվ այդ օրինակը ես բերեցի նման հարցի շուրջ: Այսինքն, ոչ թե ինչ-որ մարդկանց անուններ ենք տալիս, կամ ինչ-որ փորձում ենք այդ մարդկանց մասին բաներ խոսել, ես զուտ օրինակ եմ բերել: Հայաստանի քաղաքական դաշտում դեր խաղում են անհատները եւ ես չեմ հավատա, որ ինձ ասեն՝ մարդիկ դեր չեն խաղում, դեր խաղում է կուսակցության գաղափարները, կամ առավել եւս՝ որոշակի տպագրված նյութեր»:

Մեր հարցին՝ իսկ ձեր կուսակցությունից չե՞ք հիշում ինչ-որ մարդիկ, որոնց շուրջ էլ մարդիկ հավաքվում են՝ բոլորովին էլ ոչ կուսակցական գաղափարներից ելնելով՝ նա պատասխանեց՝ «Դա Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի քաղաքական իրավիճակում գոյություն ունեցող իրավիճակ է: Համախմբում է մարդկանց ավելի շատ անհատը, անհատի անցած ուղին, գործը, անհատի ճանապարհը, բնավորությունը, մոտեցումները, քան գաղափարական ծրագրային նյութերը: Այսքան բան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930