Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռքեր, շրթունքներ, կոշիկներ. Ինչի՞ն ենք ուշադրություն դարձնում առաջին հանդիպման ժամանակ

Դեկտեմբեր 08,2012 18:14

Նախորդ հրապարակումներոմ խոսել ենք այն մասին, թե ինչպես են աղջիկներն ու տղաները պատրաստվում առաջին հանդիպմանը և թե ինչ է տեղի ունենում սպասված պահին: Այժմ շարունակելով թեման՝ կխոսենք, թե ինչին են ամենից շատ ուշադրություն դարձնում երկու սեռի ներկայացուցիչները: Այս առիթով՝ հարցում անցկացրեցինք 30 անձանց շրջանում (15 աղջիկ 15 տղա):

Աղջիկների կողմից ամենից շատ հնչեցրած պատասխանները ներկայացնում ենք այստեղ.

. Աղջիկներն առաջին հերթին ուշադրություն են դարձնում տղաների հագուստին՝դրանց նոր կամ մաշված լինելուն, քանի որ, ինչպես իրենք են ասում, դա կարող է վկայել տղայի սոցիալական վիճակի մասին:
. Նրանց ուշադրության կենտրոնում են տղաների ձեռքերը (սովորաբար նախընտրելի է, որ դրանք կոշտ և մեծ լինեն), նաև ոտքերը: Որքան էլ տարօրինակ է՝ աղջիկների մեծամասնությունը գերադասում է, որ դրանք լինեն միջին մեծության՝ոչ փոքր, ոչ շատ մեծ: Նույնը վերաբերում է նաև տղաների քթին:
Աղջիկները ուշադրություն են դարձնում նաև տղաների վարվելաձևին: «Ինձ համար շատ կարևոր է, թե նա ինչպես է խոսում ինձ հետ և ինչպես՝ ուրիշների հետ: Հիշում եմ՝ առաջին հանդիպմանը ուշադրություն եմ դարձրել նաև, թե ինչ հեռախոս է կրում, արդյո՞ք որևէ զարդ ունի իր վրա, կոշիկներն ու եղունգները մաքու՞ր են, թե` ոչ»,-պատմում է 22-ամյա Էլլան:
Տղաների կողմից ամենից շատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ՝
. Տղաներին գրավում է աղջկա գեղեցիկ տեսքը: Նախևառաջ նրանք ուշադրություն են դարձնում աղջկա կազմվածքին՝ հասակին, բարեմասնություններին, հագուստին և շպարին: Մեծամասնությունը չի սիրում, որ օրիորդը շատ կարճ է հագնվում հենց առաջին հանդիպման ժամանակ՝ դա դիտարկելով որպես համարձակություն:
.Տղաների ուշադրության կենտրոնում են նաև աղջկա մազերը: Կարևոր չէ` երկար են, թե կարճ, պարզապես պետք է խնամված և հարդարված լինեն: Աղջիկների եղունգները ևս չեն վրիպում տղաների աչքերից:
Տղաները կարևորում են նաև աղջկա քայլվածքը. այն պետք է լինի նուրբ ու կրքոտ: 19-ամյա Ռաֆիկը հիշում է ՝ առաջին հանդիպման ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձրել աղջկա շրթունքներին. «Գեղեցիկ և հաստ շրթունքներ ունեցող աղջիկներն ինձ համար շատ կանացի են: Պիտի խոստովանեմ, որ այդ օրը աչքերով մերկացրել եմ այն աղջկան, ում հետ հանդիպել եմ և ով հիմա ընկերուհիս է»,-ասում է նա:
«Օրը խորհրդանշական է երկու սեռերի ներկայացուցիչների համար: Նրանք ցանկանոմ են բավարար չափով տեղեկացված լինել միմյանցից: Փոքրիկ ուսումնասիրություն են կատարում՝ հենվելով արտաքին տվյալների վրա՝միաժամանակ ներթափանցելով նաև նրանց ներաշխարհը,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանն ու հավելում,- առաջին հանդումից առաջ երկու կողմն էլ տագնապ է ապրում և երբեմն պատճառը լռությունն է լինում, որ թե աղջիկները, թե տղաները սկսում են իրենց «հետազոտությունը»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31