Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյանի վարչապետի թեկնածուն Հրանտ Բագրատյանը չէ. «Ցանկացած հարցում մարդկային որակները շատ եմ կարեւորում»

Դեկտեմբեր 12,2012 12:33

PanArmenian Photo

Այսօր ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը «Ֆորում» ակումբում հերքեց, որ ՀԱԿ-ում տարբեր թեւեր կան: Նա ասաց, որ Լեւոն Տեր Պետրոսյանն էլ չի լռում, այդ լռությունը թվացյալ է:

ՀԱԿ-ից դուրս եկած որոշ գործիչներ հայտարարեցին, որ ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, ավելին՝ արդեն քննարկվում է ՀԱԿ-ից դուրս եկած անդամների կողմից առանձին քաղաքական ուժ ստեղծելու հարցը: Այս լուրերի առչությամբ տիկին Թադեւոսյանն ասաց. «Ես շատ կուզեմ, որ մի օր դուրս եկածերից մեկը մի հանրահավաք անի եւ լինի այնքան մարդ, ինչքան, ասենք, ամսի 10-ի մեր երթի ժամանակ: Դա կլինի հրաշալի: Ես հաջորդը կլինեմ, կգնամ-կկանգնեմ իմ ընկերների կողքին»:

Ընդդիմության ներկայացուցիչները, օրինակ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, որ անձը իր համար կարեւոր չէ, եւ իրենց թեկնածուն կարող է լինել ցանկացածը, անգամ՝ Սերժ Սարգսյանը, միայն թե իրենց 7 կետերը կատարի: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Անձը ունի շատ մեծ նշանակություն: Նրանց ասածը վերաբերում է նրան, որ կարեւոր չէ ով կլինի նախագահ, այս առումով կարեւոր չի: Անձի որակն է կարեւոր: Ինչ է, Գեւորիկի՞ն դնեն նախագահ: Անձը շատ կարեւոր է: Մենք պետք է ավազակապետից ազատվենք, դա պետք է տեղի ունենա ազատ եւ արդար ընտրությունների միջոցով»:

Տիկին Թադեւոսյանի խոսքերով՝ եթե ինքը լիներ Գագիկ Ծառուկյանի ընտրողը, կնշանակեր՝ չէր ուզի իշխող նախագահին, կընտրեր այլընտանք, ով խոստացել է, թե այս երկրում շատ բան է փոխվելու. «Նրա ընտրողները գայթակղվել են այս խոստումներով: Ես ունեմ շատ մարդկանցից լուրեր, ովքեր գտնում են, որ եթե Գագիկ Ծառուկյանը չկատարի իր խոստումը եւ չգնա որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, նրան սպառնում է ԱԽՔ-ացումը»:

Հարցին՝ ձեր կարծիքով ո՞վ կլինի հաջորդ վարչապետը՝ նա պատասխանեց, որ կգա օրը՝ կտեսնենք. «Համենայնդեպս այսօր քաղաքական զարգացումները տեսնում եմ ժողովրդի հաղթանակի տիրույթում: Ես ունեմ վարչապետի լավ թեկնածու իմ մտքում, նրա անունը ես չեմ տա: Երբ որ ժամանակը կգա՝ անունը կտամ»: Լրագրողների հարցին՝ Հրանտ Բագրատյանի՞ն նկատի ունեք՝ տիկին Թադեւոսյանը նշեց, որ ինքը ցանկացած հարցում մարդկային որակները շատ է կարեւորում: Ուստի մենք ճշտեցինք՝ Հրանտ Բագրատյանը զիջո՞ւմ է մարդկային որակով՝ տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Չէ, մարդկային որակները, ես նկատի ունեմ մարդու այն տեսակը, որ որտեղ էլ նստած լինի՝ չպետք է մոռանա, որ ինքը նույնպես հասարակ մահկանացու է: Ես այդ տեսակը շատ եմ սիրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31