Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի». «Եթե ուղեւորների բողոքները մեզ հասնեն, մենք անպայման կքննարկենք հարցը»

Դեկտեմբեր 12,2012 14:17 Share

«Առավոտի» շաբաթ օրվա համարում անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից սակագնային փոփոխությանը եւ դրա պատճառով Երեւան-Երասխավան երկաթգծի ուղեւորների դժգոհությանը: Խնդրի շուրջ մեկնաբանություն ստացանք նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից: Մեզ հետ զրույցում նախարարության Երկաթուղու վարչության ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ազատ է ներպետական ուղեւորափոխադրումների սակագները սահմանելու հարցում՝ համաձայն եռակողմ կնքված կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է ՀՀ կառավարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից:

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ ուղեւորներից շատերի համար ամենահարմար տրանսպորտը երկաթուղին է եւ շատերը համոզված են՝ դա գիտակցելով է ռուսական ընկերությունը թանկացնում սակագները: Ուղեւորների մտահոգությանն ի պատասխան՝ պարոն Կարապետյանն ասաց. «Ընկերության կողմից գինը շատացնելը միգուցե ուղեւորահոսքը կրճատի: Եթե նման գին է սահմանել, ու նման խնդիր կա, իսկ մեզ հետ այդ հարցը դեռ չի քննարկել, կարճ ժամանակում նա իր որոշումը կփոխի, որովհետեւ ոչ ոք այդ տրանսպորտով չի գնալու: Եթե ուղեւորների բողոքները մեզ հասնեն, մենք անպայման կքննարկենք հարցը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ղեկավարության հետ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31