Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Սողոմոնյանը շարունակում է պայքարը

Դեկտեմբեր 15,2012 00:32


Կալինինգրադում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնությունում այսօր առավոտյան Հայաստանից ռինգ մտան մինչեւ  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ Արթուր Քիրաջյանը՝ 64 կգ: Կորյունը միավորների 25-12 տարբերությամբ վստահ հաղթանակ տարավ հունգարացի Իշտվան Լակատոսի նկատմամբ եւ շարունակում է պայքարել մեդալների համար, իսկ Արթուրը 7-15 հաշվով պարտվեց Լիտվայի ներկայացուցիչ Էվալդաս Պետրաուսկասին: Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ մտնելու էր 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը Ստեֆան Իվանովն է՝ Բուլղարիայից:
   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31