Լրահոս
Օրվա լրահոսը

38 եւ 34 տարեկան ամուսնացած տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել 15-ամյա աղջկա հետ

Դեկտեմբեր 21,2012 19:07

Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվեց  Իծաքար գյուղի 38-ամյա  բնակիչ Ռոբերտ Հարությունյանի եւ  Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանի դատավարությունը: Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ:  Տղամարդիկ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»), այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից  երկուհարյուր հիսունապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է  չհեռանալու մասին ստորագրությունը:

Երկու տղամարդիկ էլ  ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային  զինծառայող է:  Ս. Գրիգորյանը պաշտպան չունի դատարանում, Ռ. Հարությունյանն  օգտվում  է պաշտպանի ծառայություններից: Դատավոր Զոյա Զաքինյանի որոշմամբ դատական նիստն անցկացվել է դռնփակ:  Քանի որ  վկաները չեն ներկայացել, դատավորը հետաձգել է դատական նիստը, հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 24-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31