Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող եմ քանի օրինակ բերել, ոնց են տարել Կապանի «մորգի» երկրորդ հարկում տղերքի մարմինները դրել բաց տարածքի մեջ ու նորից շարունակել նեխացնել»․ Արսեն Ղուկասյան

Հոկտեմբեր 08,2026 17:34 Share
Աջակցեք aravot.am-ին

«80-81 նույնականացում ունենք, որոնց հետ ծնողները համամիտ չեն։ Մեծ մասը հիմնավորում են իրենց չվերցնելը ԴՆԹ փորձաքննության հետ, քանի որ սկսած պատերազմի ժամանակից, երբ որ մարմինները արդեն նեխվածության բարձր աստիճանի վրա տեղափոխվում էին Հայաստան Արցախից, գոնե այն ժամանակ այդ մարմինների պահման պայմանները պետք է ապահովեին։ Նույնիսկ դա չի արվել։ Կարող եմ քանի օրինակ բերել, ոնց են տարել Կապանի «մորգի» երկրորդ հարկում տղերքի մարմինները դրել բաց տարածքի մեջ ու նորից շարունակել նեխացնել»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց զոհվածի եւ անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նա նաեւ հավելեց՝ 6 արտաշիրիմման դեպք կա․ «Օրինական ձևով Քննչական կոմիտեն ընդունել է, որ իրենք սխալ են կատարել։ Այսինքն արտաշիրմում ունենք վեց հատ ու ոչ մեկ հիմա չի կարա ինձ երաշխիք տա, որ էդ վեցը չի, այլ 60 ա կամ 600։ Դատաբժշկական մորգի էդ ժամանակվա վարիչն էր, ինչ էր, Վիրաբյանն՝ ասում էր՝ «Բա ի՞նչ եք ուզում, 24/7 գրաֆիկով, կորոնայի պայմաններում աշխատել ենք, կարող է է «կասյաչիտ» արած լինենք մի բան էլ։ Հիմա դրա խնդիրը սենց է․ քանի որ այս մարդիկ չեն տեսել ինչ պայմաններում են արել, ոնց են արել այդ փորձաքննությունները, պայմանները չեն ապահովել, ու դա իրենք էլ են ասում՝ ոչ մի բան չեն ապահովել, բայց որ այս մարդկանց ոչ թե համոզել, այլ ապացուցել է պետք, ապացուցել այնպես, որ մարդկանց մոտ կես գրամ կասկած չմնա, ու դա պիտի արվի միայն և միայն Հայաստանում, դա պիտի արվի անկախ փորձագետների խմբով, որոնք կհրավիրվեն այլ երկրներից։ Երկրորդը՝ դա պիտի արվի օնլայն ռեժիմով, որ այդ մարդը ցանկացած պահին մտնի ու հետագայում էլ էդի օգտագործվի, որ ասի՝ դու ստեղ սխալ պրոցես ես արել կամ չես արել։ Այսինքն` լրիվ թափանցիկ»։

Փաստաբան Տաթեւիկ Սողոյանն էլ հավելեց, որ բոլորը՝ թե փորձաքննական կենտրոնը, թե քննչական մարմինները խնդիր ունեն իրենց սխալը չբարձրաձայնելու․ «Որովհետև դա այդպես միանգամից բում է առաջացնելու, իրենք հակված չեն դա ցույց տալու, ավելի շուտ այսպես պաշտպանվողական է իրենց քաղաքականությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031