Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ Ադիբեկյան. «Սոված չինովնիկների բանակն էլ է մեծ» (Տեսանյութ)

Հունվար 15,2013 15:24

Ամանորի տոներից հետո մի շարք մասնագետներ` հոգեբան, բժիշկ ու ազգագրագետ մտահոգություն են հայտնում, թե հայ ժողովուրդը հետտոնական սթրեսի մեջ է: Այսօր

Aravot.am-ը «Ֆորում» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից հետաքրքրվեց, թե կա՞ որեւէ սոցիոլոգիական հետազոտություն, որը կփաստի, որ իսկապես մարդիկ տոներից հետո սթրեսի ու դեպրեսիաների մեջ են: Սոցիոլոգի խոսքերով, Հայաստանում նման հետազոտություն չի արվել, եւ որ այդպիսի ուսումնասիրություն պետք է պատվիրեր առողջապահության նախարարությունը, ինչը չի արել, բայց, ըստ պարոն Ադիբեկյանի, այդ մասին փաստում է միջազգային վիճակագրությունը: Սոցիոլոգի ներկայացմամբ, հետտոնական վիճակը ոչ միայն սթրեսի, այլեւ ագրեսիվության է բերում. «Նոր տարին իր դրական լիցքերն է բերում, որ մարդիկ նույն սեղանի շուրջ ուտում-խմում են, ուրախանում են, երեխաները մաքուր հագնվում են, մյուս կողմից վատ է, որ եկող տարին քեզ ոչինչ չի խոստանում, դա հանգեցնում է բավականին սթրեսի: Դու ամեն ինչ արել ես, որ Նոր տարուն սեղանդ լավը լինի, բայց ձմեռը այդ նույն ցուրտ սենյակում պիտի մրսես, այսօր ամեն երկրորդ հայը կիսասոված պառկում է քնելու: Սոված չինովնիկների բանակն էլ է մեծ»:

Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանություններն այս թեմայով առավել մանրամասն` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031