Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի դեբատի պատասխանը. «Սերժ Սարգսյանի քաշի, նրա կատեգորիայի մարդ չկա»

Հունվար 16,2013 15:57

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեցին հստակեցնել Սերժ Սարգսյանի մարտավարությունը՝ այս ընտրություններին: Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ականները չէին ներգրավվում: Հարցին՝ դա ինչի՞ց է, չի՞ վստահում ձեզ եւ արդյոք այս ընտրություններին նույն մարտավարությունն է լինելու՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, որ իրենց չեն վստահում. «Այդ մարտավարությունը կիրագործենք նաեւ այս ընտրություններին: Նախագահն է տանելու այն, բայց մենք խմբեր ունենք, որոնք  տարածք առ տարածք, գյուղ առ գյուղ քարոզչությամբ են զբաղվելու՝ ինձանից սկսած: Քարոզչություն համարում եք, եթե Գալուստ Սահակյանի քարոզչությունը չտեսաք էկրանում, ուրեմն քարոզչության նա չի՞ մասնակցում: Մենք տարբեր քարոզչական խմբեր ենք ունենալու, որոնք աշխատելու են գյուղերում, մարզերում:»:

Հարցին՝ ընդհանուր առմամբ ՀՀԿ-ում ինչպիսի՞ տրամադրվածություն կա, շատ հանգի՞ստ են՝  նա հերքեց. «ՀՀԿ-ում շատ անհանգիստ տրամադրություն է: Արդյունավետությունը մեզ համար ամենակարեւոր խնդիրն է, թերությունների վերացում, որ այնպիսի դաշտ ստեղծվի, որ դրանք ճիշտ գնահատականներ ստանան»:

Հարցին՝ բանավեճեր լինելո՞ւ են, որովհետեւ Հրանտ Բագրատյանն ասել է, որ մենակ Սերժ Սարգսյանի հետ կբանավիճի՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Թող դիմեն՝ կքննարկենք: Հետո բանավիճողները այդ կատեգորիայի, այդ քաշի մարդ պիտի լինի: Այս պահին նման քաշի մարդ չկա: Տրամաբանորեն այդպիսի մարդ չպետք է լիներ էլ՝ ընտրազանգվածի առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031