Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի հետ հացադուլը շարունակելուն դեմ չէ (տեսանյութ)

Հունվար 22,2013 22:38

Բայց Անդրիաս Ղուկասյանը շարունակելու է անժամկետ հացադուլը

Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին այցելության ժամանակ այսօր ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտնել է նրան միանալու իր մտադրության մասին: Պարոն Ղուկասյանն առանձնապես չի ոգեւորվել Հայրիկյանի որոշումից:  Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանն ասել էր՝  պատրաստվում է նրան միանալ մի երեք օրով ու համոզել միասին ընդհատել հացադուլը:  «Գտնում եմ՝ որեւէ պայքար չի կարելի թողնել կես ճանապարհին: Պարույր Հայրիկյանը կարեւորում է մեր երկրում այս խնդիրը: Դեմ չեմ, որ նա միանա, բայց ես իմ հացադուլն անելու եմ անժամկետ»,- Aravot.am-ին ասաց պարոն Ղուկասյանը:

Նաեւ հիշեցնենք, որ պարոն Ղուկասյանին նախօրեին այցելել էր նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ իշխանությունների արձագանքը ակնկալող Ղուկասյանին ՀՀԿ-ից դեռ չեն արձագանքել:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031