Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «հարստացած» թիմակիցների ցուցակը կուղարկեն խմբագրություն

Հունվար 22,2013 22:56

Րաֆֆի Հովհաննիսյանը կբացահայտի, թե ով է «Սերժի Հայաստանից» հարստացել այս տարիներին

Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների տարբերությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական բուկլետներում նշված է. « Մինչ նախագահի շրջապատը հարստացել է՝ աղքատացել է ժողովուրդը»:

Այսօր Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանի նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունեն նախագահի շրջապատից, որ հարստացել է:

«Այնքա~ն  շատ են»,- պատասխանեց Հ. Խուրշուդյանը,- «Բոլոր օլիգարխները, ըստ էության, իր թիմում են: Օլիգարխների մեծամասնությունը: Դուք գիտեք  այդ օլիգարխներին եւ անուններ տալու կարիք չկա: Հասարակությունն էլ նրանց անգիր գիտի : Դա մեծ ցուցակ է»:

Հովսեփ Խուրշուդյանը խոստացավ  Սերժ Սարգսյանի թիմակիցների շարքում այդ հարստացածների ցուցակն առանձին ուղարկել «Առավոտի» խմբագրություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031