Լրահոս
Օրվա լրահոսը

Բերանը կարած վանաձորցի կալանավորը պայքարելու է մինչեւ մահ

Հունվար 24,2013 21:02

Դատարանը եւս մեկ ամսով երկարացրեց հացադուլ հայտարարած Շալիկո Մանուչարյանի կալանավորման  ժամկետը

Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, բավարարել է Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի միջնորդությունը` վանաձորցի Շալիկո Մանուչարյանի կալանքի ժամկետը երկարացնելով եւս մեկ ամսով:

Դատարանը այդկերպ մերժել է արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի փաստաբան Ռուբեն Հակոբյանի` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:

«Իմ պաշտպանյալը հացադուլից դուրս չի գալու, մինչեւ մահ պայքարելու է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է փաստաբանը` տեղեկացնելով, որ լյացված որոշման դեմ դիմելու է ՀՀ Վերաքննիչ դատարան:

Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031