Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական առումով իմ բլոգը ընդդիմադիր է». Իզաբելլա Աբգարյան

Փետրվար 02,2013 15:52

Իզաբելլա Աբգարյանը սոցցանցերում հայտնվել է 2006-ին: Սկզբում դա openarmenia.com ֆորումն էր, որը «եռում էր»՝ թեմաների ու մասնակիցների ակտիվության առումով: Իզաբելլան «У Белки»  բլոգ-ում սկսել է գրառումներ անել 2008-ից, այն ժամանակվանից, երբ լրատվական դաշտը մարտի 1-ի իրադարձություններից հետո գրաքննվում էր, և տեղեկատվության սով էր սկսվել. «Ի դեպ, 2008թ.-ին բլոգերներն իրենց վրա վերցրեցին շրջանցիկ ճանապարհներով (proxy և այլն) տեղեկատվության հայթայթումը և իրենց բլոգերի միջոցով այն մատչելի դարձնելը լայն հասարակությանը: Սկզբում հիմնականում կարդում էի մյուս բլոգերներին, քիչ ուշ սկսեցի նաև ինքս գրել»:

Բլոգերը, բացի քաղաքականությունից, անդրադառնում է նաեւ այն խնդիրներին, որոնք արդիական են՝ լինի քաղաքական, մշակութային, մայրենի լեզվին վերաբերող, թե այլ:
«Տաբու թեմաներ ինձ համար գոյություն չունեն: Բնականաբար, քաղաքական թեմաները հաճախ հանգեցնում են մեկնաբանությունների, որոնք այդքան էլ սրտովդ չեն, բայց եթե բլոգեր ես, պիտի հարմարվես այդ մտքի հետ, որ գրածդ ցանկացած տողին կարող ես հակառակը լսել»,- ասում է Իզաբելլան: Նա քաղաքական պատկանելիություն չունի, անկուսակցական է, թեպետ ունի իր նախասիրությունները և իր նախընտրելի քաղաքական գործիչը: Ինչպես ինքն ասաց` քաղաքական առումով իր բլոգը ընդդիմադիր է և, բնականաբար, պրո-իշխանական ընթերցողին այն հաճախ զայրացնում է. «Սակայն անաչառության մասին դատել դժվար է: Դա պետք է ընթերցողն ասի: Քանի որ իմ գրառումների մեկնաբանությունները բաց են, ապա յուրաքանչյուր գրառման տակ ծանոթանում եմ կարծիքներին և պատկերացումս այս կամ այն թեմայի շուրջ ավելի է հստականում: Երբեք չեմ համարել, որ իմ գրածը անբեկանելի է»:
Հեղինակի խոսքով, չի եղել, որ ինչ-որ քաղաքական գրառման պատճառով իր վրա ճնշում գործադրվի:
Նախկինում Իզաբելլան օրը 4-5 գրառում է արել բլոգում: Ներկայումս, երբ ֆեյսբուքը «խժռել է»  ոչ միայն իր, այլ նաև ընկերներից շատերի բլոգերը՝ շաբաթը 3-4 գրառում, երբեմն էլ ավելի քիչ է գրում:
Բլոգի անվանումը` «У Белки», կապված է հեղինակի`անվան (Իզաբելլա) հետ, թարգմանաբար նշանակում է` «Բելկայի մոտ»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728