Լրահոս
Օրվա լրահոսը

Կույր պետք է լինել չնկատելու համար. կոնստրուկտիվ քննարկում ընտրությունների մասին (տեսանյութ)

Փետրվար 08,2013 22:25

Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի հերթական հաղորդումը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հաճախ մեղադրում են, որ նրանք ամեն ինչ սև գույներով են ներկայացնում, թացը չորին են խառնում, միայն բացասականն են նկատում, անտեսում են, որ ժողովրդավարություն միանգամից կառուցել հնարավոր չէ, և ընդհանրապես խարխլում են հիմքերը:

Երեւանի մամուլի ակումբի վիդեոբլոգի այս թողարկման մեջ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ևս ի վիճակի են կոնստրուկտիվ դաշտում քննարկումներ վարել: Թեման բնականաբար ընտրություններն են:

ԵՄԱ փորձագետները կտրականապես մերժում են ընտրությունների ոչ մրցակցային լինելու մասին պնդումները, դատապարտում են վստահության պակասը պետական ինստիտուտների հանդեպ, հիշեցնում են, որ Մոսկվան մեկ օրում չի կառուցվել  և հանդուրժողականության կոչ են անում:

Հ.Գ. Վիդեոբլոգի այս թողարկումը հումորային է, նրանում արտահայտված կարծիքները չեն համընկնում որևէ մեկի իրական տեսակետների հետ՝ զգուշացնում է ԵՄԱ-ն:

Լուսանկարը՝ Մեսրոպ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728