«Ազատություն» – Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Նշվում է, որ Ֆիդանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել՝ «տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակի, հետպատերազմյան շրջանում ընթացող գործընթացների, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ»։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները, երկկողմ ռազմավարական համագործակցության օրակարգը, միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում փոխգործակցության և համակարգման հարցերը։


















































