Հուլիսի 6-ից 12-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալու է ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։
Հունահռոմեական ոճ։ 55 կգ Էդգար Պետրոսյան, 60 կգ Մարատ Աճեմյան, 63 կգ Ալեքս Մարգարյան, 67 կգ Յուրիկ Մխիթարյան, 72 կգ Նարեկ Գրիգորյան, 77 կգ Սամվել Տերտերյան, 82 կգ Վահե Հովհաննիսյան, 87 կգ Յուրիկ Պետրոսյան, 97 կգ Էրիկ Տեր-Մաթևոսյան, 130 կգ Լյովա Շուխյան։
Ավագ մարզիչ՝ Մովսես Կարապետյան։
Կարդացեք նաև
Ազատ ոճ։ 57 կգ Սաշա Պետրոսյան, 61 կգ Գագիկ Ղազարյան, 65 կգ Արեն Հայրապետյան, 70 կգ Դավիթ Դավթյան, 74 կգ Վլադիմիր Ազարյան, 79 կգ Նարեկ Նիկողոսյան, 86 կգ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ Նարեկ Իկիլիկյան, 97 կգ Հակոբ Հակոբյան, 125 կգ Հենրիկ Հայկյան։
Ավագ մարզիչ՝ Ավետիք Վարդանյան։
Կանանց ըմբշամարտ։ 50 կգ Սերինե Դիանա Քրեյն
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր երկրից Եվրոպայի առաջնությունը կսպասարկի օլիմպիական կարգի մրցավար Ալի Դոլաթխան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































