Լրահոս
Օրվա լրահոսը

Հիպոթեզ․ այսպիսի իրավիճակ կարող է ձևավորվել, երբ մեր բանկերի՝ ռուսական ռուբլու գծով թղթակից բանկերը հրաժարվեն սպասարկել ռուբլու կանխիկ հոսքերը․ Հայկազ Ֆանյան

Հունիս 28,2026 10:00 Share

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին օրերին Հայաստանի արտարժույթի շուկայում արձանագրվում է «անոմալ» պատկեր, երբ կանխիկ ռուբլու վաճառքի և առքի տարբերությունը (spread-ը) առանձին բանկերի դեպքում հասնում է մինչև 37.5%-ի, օրինակ, Հայէկոնոմբանկը ռուբլին գնել է 3.0 դրամով, վաճառել՝ 4.8 դրամով։ Այն դեպքում, երբ սովորաբար լինում է 1.5-3%-ի միջակայքում։ Երևույթն ավելի մեղմ արձանագրվում է նաև անկանխիկ ռուբլու շուկայում։

Երբ փորձում ենք տեսնել, իսկ Վրաստանի արտարժույթի շուկայում ինչ է կատարվում, պարզ է դառնում, որ այնտեղ այսպիսի մեծ spread չկա, ինչն անուղղակիորեն նշանակում է, որ խնդիրը ներհատուկ է մեր արտարժույթի շուկային։

Այսպիսի իրավիճակը կարող է ձևավորվել, երբ մեր բանկերի՝ ռուսական ռուբլու գծով թղթակից բանկերը հրաժարվեն սպասարկել ռուբլու կանխիկ հոսքերը։ Սա, իհարկե, դեռ միայն հիպոթեզ է, կարծում եմ առաջիկա օրերին պատկան մարմինները պարզաբանումներով հանդես կգան, բայց երևույթն ինքնին մտահոգիչ է․․․

Կարևոր է նշել նաև, որ նույն Հայէկոնոմբանկի կայքում ռուսական ռուբլու գծով թղթակցային բանկի տվյալները նշված չեն և ՌԴ ռուբլով փոխանցում ստանալու վավերապայմաններին ծանոթանալու համար առաջարկվում է կապ հաստատել Բանկի հետ, այն դեպքում, երբ, սովորաբար, այս տեղեկատվությունը հրապարակված է լինում բանկի կայքում․․․

Նկարում կանխիկ ռուսական ռուբլու փոխարժեքներն են մեր բանկերում, հնարավոր է երկու սցենար՝ կամ խնդիրը կապված է մեկ-երկու բանկի հետ, որի պատճառով մյուս բանկերը՝ անորոշությունից ելնելով, մեծացրել են spread-ները կամ երևույթը համակարգային բնույթ ունի․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930