Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ մինչև 300 ընտրող ունեցող տեղամասերում ուղիղ հեռարձակում չի ապահովվել

Հունիս 28,2026 17:10 Share

ԿԸՀ-ն կարո՞ղ է վարչական վարույթ իրականացնելու պարտավորությունը փոխարինել գրություններ ուղարկելով՝ ՍԴ-ում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը։ Վերջինս պատասխանեց, որ Ընտրական օրենսգրքով ունեն գրություններ ուղարկելու լիազորություններ։

«Հայաստան» դաշինքի մյուս ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ վարչական իրավախախտումների օրենսգրքով լիազորություններ ունի՞ պատասխանատվության միջոցներ կիրառելու։ Վահագն Հովակիմյանի դրական պատասխանից հետո հարցրեց՝ կիրառե՞լ է։ Վահագն Հովակիմյանը հայտարարեց՝ ոչ, անհրաժեշտություն չի եղել։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին հետաքրքրում էր նաև, թե ինչո՞ւ մինչև 300 ընտրող ունեցող տեղամասերում ընտրությունների օրը՝ 2026 թվականի հունիսի 7-ին, ուղիղ հեռարձակում չի կազմակերպվել։ ԿԸՀ ներկայացուցիչները դա բացատրեցին տեխնիկական և ֆինանսական բարդություններով։ Ինտերնետ-օպերատորները չեն կարողացել հանրապետության բարձրադիր որոշ բնակավայրերում ինտերնետ կապ ապահովել, նաև դա շատ ծախսատար է եղել։

419 միլիոն դրամը կբավարարե՞ր բոլոր տեղամասերի տեխնիկական հագեցվածությունն ապահովելու համար՝ Հովհաննես Խուդոյանի հարցին ԿԸՀ ներկայացուցիչն ասաց՝ չի կարող ասել։

Ի դեպ, մինչև 300 ընտրող ունեցող տեղամասերի ընտրողների ընդհանուր թիվը, ըստ Վահագն Հովակիմյանի, կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտավորապես 1,5 տոկոսը։ Հովհաննես Խուդոյանն էական է համարում այս հանգամանքը, քանի որ ՍԴ-ում վիճարկվում է նաև ԲՀԿ-ի ընտրողներից 150 ձայների հավաստիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է յոթ կուսակցությունների դիմումների քննարկումը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, վերաքվեարկություն կազմակերպելու կամ մանդատների վերաբաշխում իրականացնելու պահանջներով։ ՍԴ-ն նաև գործի քննության հենց սկզբում մերժեց ԲՀԿ-ի միջնորդությունը՝ գործը քննել ամբողջական կազմով։ Հիշեցնենք նաև, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում գործի քննությանը։ Նման որոշում կայացրել էր ՍԴ-ն՝ կուսակցություններից մեկի դիմումի քննության արդյունքում։ Դատարանը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է Դավիթ Խաչատուրյանի դիմումի հիման վրա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930