Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդաբլուր էին բերվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները

Հունիս 28,2026 12:14 Share

Երեկ Վարդաբլուր համայնքում տոնվեց Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը, որը համընկավ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրվա հետ:

Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հավատացյալների երկրպագության համար առաջին անգամ Վարդաբլուր բերվեց մեր հավատքի Հայր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները ու մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա պատարագիչն էր՝ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը:
Պատարագիչ հոգևորականը ներկաներին ուղղված իր քարոզում խոսեց օրվա խորհրդի մասին, պատգամեց հավատարիմ մնալ սրբազան այն արժեքներին, որոնք փոխանցվել են մեզ և հավատքով ու խոնարհաբար մոտենալ սրբություններին, ոչ թե ավելնորդ ժամանակից հատկացնել Տիրոջը, այլ Սուրբ Դանիելի օրինակով առանձնակի Տիրոջ ժամն ունենալ և սրտանց ու շատ աղոթել:

Սուրբ Պատարագին ներկա էին Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Ապարանի և Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, եկեղեցու բարերարներ, ուխտավորաբար Վարդաբլուր եկած հավատավոր զավակներ:

Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն:
Տոնական օրվան իրենց մասնակցությունը բերեցին և օրը իրենց գեղեցիկ աշխատանքներով զարդարեցին՝ Վարդաբլուր համայնքի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցի սաները:

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930