Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են վերապատրաստումներ՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ

Հունիս 27,2026 19:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած՝ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։

Միջոցառումը անցկացվել է «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց շրջանում իրականացվել են վերապատրաստումներ՝ հավասարը՝ հավասարին մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով՝ թմրամիջոցների օգտագործման կանխարգելման և իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է թմրամիջոցների օգտագործման կանխարգելմանն ու դրա վնասակար հետևանքների նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են էական ներդրում ունենալ անձանց առողջության, իրավունքների արդյունավետ պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման գործում։

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930