Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին

Փետրվար 21,2013 16:51

Օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կանխատեսում էր արել, թե ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին:

Հաշվի առնելով Ր. Հովհաննիսյանի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Aravot.am-ը պարոն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ նա այժմ է՞լ է այդ կարծիքին: Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նույն կարծիքին է: Նաև ասաց, թե ինչ կերպ է Ր. Հովհաննիսյանը շնորհավորելու նախագահին, սակայն դա կհրապարակենք այն ժամանակ, երբ Գ. Եղիազարյանի կանխատեսումը իրականություն դառնա:

Հետո էլ ՀԱԿ անդամը մանրամասնեց. «Րաֆֆին աննախադեպ ձայն ստացավ, դրան նա չէր սպասում: Խնդիրը լրիվ այլ հարթությունում է: Նախ չեմ հավատում, որ 51 հազար անվավեր քվեաթերթիկ է եղել, եղել է հինգ անգամ շատ: Հետո մարդիկ ձայն են տվել ոչ թե Րաֆֆիին, այլ՝ ընդդեմ Սերժի: ՀՀ քաղաքացին այլևս չի ուզում այսպես ապրել: Դա իշխանության համար խնդիր չէ: Կարելի է գտնել մի երկու տասնյակ կաշառակեր սրիկա եվրոպացի ու հարցերը լուծել: Մենք գուցե կուսակցություններով պիտի հավաքվենք և Եվրամիությանը մի ուղերձ հղենք ու խնդրենք, որ այդ սրիկաները մեր երկիր չգան ու չապականեն ընտրությունները: Պետք է ձերբազատվենք այդ եվրոպացի կեղծարարներից ու ինքներս մեր բախտը տնօրինենք»:

Վերադառնալով ներքաղաքական հարթություն, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ընդդիմադիր դաշտի՝ Ր. Հովհաննիսյանի շուրջ համախմբում: Գ. Եղիազարյանը պատասխանեց. «Բացառում եմ: Այս շոուին տալիս եմ մեկ շաբաթ: Րաֆֆին երկու հանրահավաք է արել, որտեղ ոչ մի հստակ բան դեռ չի ասել: Չեն երևում նրա հետագա անելիքները: Անպտուղ հավաքներ են սրանք: Օրինակ՝ ասում է, թե թող Սերժը գա ու հանձնի իշխանությունը: Դա հեքիաթի բնագավառից է և ոչ մի լուրջ էլեմենտ չի պարունակում: Նախ չկա իրավական մեխանիզմը՝ հրապարակում մեկը մյուսին իշխանություն հանձնելու վերաբերյալ: Ասենք թե եկավ, ասաց ներողություն արածներիս համար, կներեք պարոն Հովհաննիսյան, հիմա գրպանիցս քվեները հանում հանձնում եմ…դա խեղկատակություն է: Պահանջի մեջ արդեն աբստրակտ միտք է դրված: Նույնիսկ նեղություն չի տվել իրեն նստել այդ միտքը ձևակերպել: Հուշենք նրան, որ միտքը այնպես ձևակերպի, որ լինի մեր սահմանադրության շրջանակներում: Թող պահանջի նոր ընտրություններ, պահանջը գրագետ ձևակերպի: Բայց ես չեմ հավատում, որ դա պահանջ է, սա հերթական բլեֆն է: Ես սա պայմանավորվածություն չէի անվանի, քանի որ իշխանությունները հանկարծակիի են եկել՝ չնայած նախապես պայմանավորվածություն կար: Սակայն այս ողջ գործողությունների համար վերջում Սերժ Սարգսյանը Րաֆֆիին շնորհակալություն պիտի հայտնի, քանի որ մարդիկ, որ արցունքալեցուն աչքերով նայում են Րաֆֆիին, հետո որ հիասթափվեն, երկար խելքի չեն գա…Ավելի քան վստահ եմ, որ մերօրյա գապոն-քահանան չի անցնելու, դա միտված է մեծագույն հիասթափության, քանի որ նրա ուղին դեպի տաճար չի տանում, այլ դեպի դավաճանություն»:

Իսկ զրույցի վերջում Գ. Եղիազարյանը հավելեց. «Ընդդիմադիր դաշտը խորին շնորհակալություն է հայտնում Սերժ Ազատիչին, որ քաղաքական դաշտը հերթով ազատում է քաղաքական աղբից ու ականներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի Գուրգեն Եղիազարյան: Նախորոք Ձեզանից ներեղություն են խնդրում, եթե իմ կարծիքը
    Ձեզ վիրավորի: Բայց ի՞նչ հանգստությանբ եք արտահայտվում,՝ Ռաֆֆիի դավաճանության և
    դավադրության վերաբերյալ, այն էլ այս վճռական պահին, երբ ամեն մի բառ կարող է նշանակություն
    ունենալ, և ինչպես Դուք եք ասում,՝ ժողովուրդը լացակումած աչքերով նայում է Ռաֆֆիին, նրա մեջ
    խավարից՝ լույսի ճանապարհ տեսնելու հույսով: Եթե նույնիսկ 99%-ով համոզված էք, հանուն 1%-ի
    իրավունք չունեք նման ձև արտահայտվելու: Ես Ձեր տեսակետին ծանոթ եմ,՝ հանցագործ ռեժիմի
    նկատմամբ, և հարգում Ձեզ որպես Հայ մարդ,՝ ազնիվ մարդ: Եթե ծանոթ չլինեի անկասկած կկարծեի,
    որ Դուք էլ մեկ այլ պարտավորություն էք կատարում,՝ ավազակախմբի հանար: Մի՞թե՛ համախմբվելու
    պահը չէ, երբ պետք է մոռանալ ամեն մի փոխադարձ վիրավորանք: Ներող եղեք նախ ինձ, եթե Ձեզ
    վիրավորեցի իմ կարծիքով, իսկ հետո ներեք և հավատացեք Ձեր համախոհներին: Համոզված եմ, որ
    Ձեզ հարգողները շատ են, տվեք նրանց հույսի կրկնապատկվելու հնարավորություն:

  2. garnik says:

    Հարգելի Գուրգեն Եղիազարյան: Կարծում եմ , որ մարդ գոնե մի քիչ պետք է կարողանա հսկել իր զգացմունքները; Բոլորի համար էլ պարզ է, որ ձեր մեջ այժմ խոսում է էլեմենտար նախանձը և ինձ համար առնվազն պարզ է, որ առաջին հերթին ձեր նմանների պատճառով ՀԱԿ-Ը հաջողություն չունեցավ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728