Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. Արցախի 1-ին նախագահին դրդել ինքնասպանության (Տեսանյութ)

Փետրվար 22,2013 13:23

Ներքին գործերի նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադեւոսյանը այսօր կրկին պնդեց, որ 1992-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանը դեմ են եղել Խոջալուի եւ Շուշիի ազատագրմանը: Նա այդպես էլ նոր բացահայտումներ չարեց, ինչպես խոստացել էր:

«Եվ մինչեւ Խոջալուն եւ Խոջալուից հետո էլ են ցանկացել կասեցնել գործողությունները: Պատերազմական գործողություններ էին գնում, օպերացիան սկսվեց գիշերվա 4-ին, ժամը 7-ին պահանջեց, որ դադարեցվեն պատերազմական գործողությունները: Ես Մանուչարյանի դեմ ոչինչ չունեմ: Եթե նա սովորական սխալ աներ, կարելի էր հաշտվել: Նախորդ իշխանությունը դեմ էր խոշոր օպերացիաների իրականացմանը: Նրանք ամեն կերպ խանգարում էին մեզ: Նրանք պետք է խոստովանեն իրենց սխալները: Ամեն ինչ փորձում էին լուծել խաղաղ ճանապարհով, փորձում էին Ղարաբաղը թողնել Ադրբեջանի տարածքում »,- այսօր «Վարկած» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Տեր-Թադեւոսյանը:

Նա նաեւ այդ տարիների իշխանություններին մեղադրեց Արցախի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին ինքնասպանության հասցնելու մեջ, թեեւ անվանական մեղադրանքը չնշեց, միայն ասաց. «Նրանք Արթուրին հասցրին ինքնասպանության: Գիտեք, ովքեր էին առաջին մարդիկ, որոնք Արթուրի կողքին էին՝ ես էի, Վալերի Բալայանը, Աշոտ Խաչատրյանը, Մելիք Շահնազարյանը: Մենք 4 կենդանի վկաներ ենք, որ մտանք եւ տեսանք, ինչպես է նա կրակել իր վրա, իսկ կինը նստած ասում էր ՝քոռանամ ես: 4 վկաներն էլ կենդանի են, բայց մեզ ոչ ոք չի հարցաքննել»,- պատմեց Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728