Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկ փախցնելը՝ «ազգային հին սովորո՞ւյթ»

Փետրվար 22,2013 18:34

3 փախցնողներին սպառնում է 4-8 տարի ազատազրկում

 

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 1989թ.  ծնված Մխիթար Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2012թ. նոյեմբերի 16-ի ժամը 15-ի սահմաններում,  նախնական համաձայնության գալով իր  համագյուղացի, 1980թ. ծնված Արման Ենգիբարյանի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Սարգիս Արաբաջյանի հետ, վերջինիս «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Բլբուլյան փողոցից   բռնություն գործադրելով բացահայտ առեւանգել են Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 18-ամյա բնակչուհի Ո. Ա.-ին:

Երեք երիտասարդներն էլ նախկինում դատված չեն: Նրանց  մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(« Մարդուն առեւանգելը»): Այդ  հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով: Նրանց նկատմամբ  խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն  քրեական գործով դատավարությունը Իջեւանում  սկսվել  է  փետրվարի 20-ին, հաջորդ նիստը նշանակված է մարտի 1-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728