Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ Իրանի Իսլամական Հանրապետությունից

Փետրվար 24,2013 22:02

Anahit1Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացվող  թեթև աթլետիկայի մրցումները բարեհաջող ընթացք ունեցան և մեր մասնակիցները օրեր առաջ  մեդալներով վերադարձան Հայաստան:

 

ՀՀ-ից և ԼՂՀ-ից Իրանի Իսլամական Հանարապետություն էին մեկնել շուրջ 18 հոգի` 3 մարզիչ, 7 մարզիկ և 8 մարզուհի, ովքեր իրենց հետ բերել էին 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ:

Անահիտ Աբրահամյանը  400մ էստաֆետային վազքից  գրավել է 1-ին պատվավոր հորիզոնականը, վաստակելով` ոսկե մեդալ. «Նախամրցումային զգացողությունները որոշ չափով պայմանավորված են մրցման կարեւորությամբ եւ մասշտաբով, և ինչպես յուրաքանչյուր մարզիկի մոտ, ինձ մոտ եւս բարձրանում է լարվածությունը եւ միայն վերջնարկին հասնելուց հետո եմ խորը շունչ քաշում »,-ասում է Անահիտը: Անահիտը շուրջ 6տարի է, ինչ զբաղվում է թեթև աթլետիկայով, այժմ ՖԿՀՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողուհի է:

Հաղթանակից հետո նա առաջինը շնորհակալություն է հայտնում Աստծուց, այնուհետև մյուսներից. «Շատ կարևոր է մարզիչիս կարծիքն ու խոսքը, քանի որ, որքան էլ լավ վազած լինեմ ուրիշների համար, մարզիչս միշտ որևէ թերություն նկատած է լինում վազքիս մեջ»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Անահիտը 2011թվականին  ՀՀ առաջնությունում 400մ մրցաձեւում նույնպես գրավել էր 1-ին տեղը, ինչպես նաև 2012թ. սեպտեմբեր ամսին տեղի ունեցած «skyrunning» մրցույթում, մրցակցության մեջ լինելով պրոֆեսիոնալ լեռնագնացների հետ, կրկին գրավել էր 1-ին տեղը:

Մարզիչ Էրիկ Մարտիրոսյանը մեծ գոհունակություն է հայտնում և փոխանցում, որ առաջիկայում ևս լինելու են մի շարք մրցումներ, որտեղ մարզիկները կփորձեն հնարավորինս լավ հանդես գալ. «Բոլոր մարզիկներին մաղթում եմ բարձր մարզական արդյունքներ. այն նաև իրենց յուրաքանչյուրի ցանկությունն է»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Լավ կլիներ հրապարակեիք նաև բոլոր մասնակիցների վազած ժամանակները:

  2. Ani says:

    Որ խնդրեմ կգրեք դիմացի 3 աղջիկների անուն, ազգանունները ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728