Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը հրավիրվել էր Փաստաբանների պալատ

Մարտ 02,2013 20:14

P3020198Հայաստանի փաստաբանների պալատն սկսել է ավելի կարեւոր նշանակություն տալ սպորրտին եւ առաղջ ապրելակերպին:

 Մոտ երկու ամիս առաջ կազմակերպվեց ֆուտզալի մրցաշար՝ փաստաբանների մասնակցությամբ: Դեռ այն ժամանակ «Ֆորում իրավունքի» կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը Aravot.am-ին ասել էր, թե ողջունում է Փաստաբանների պալատի այդ նախաձեռնությունը, քանի որ սպորտն ու առողջ ապրելակերպը շատ կարեւոր են փաստաբանների՝ մտավոր մեծ լարում պահանջող աշխատանքում եւ վստահություն հայտնել, որ կլինեն նոր նախաձեռնություններ:

Այսօր Պալատը հրավիրել էր շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, աշխարհի թիմային եւ Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանին: Գրոսմայստերը միաժամանակյան  խաղի սեանս պետք է անցկացներ Փաստաբանների պալատի անդամների հետ: Ողջունելով նախաձեռնությունը՝ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշեց, թե ուրախալի է այն իրողությունը, որ շախմատը մեզանում դառնում է ավելի ընդունված ու սիրելի մարզաձեւ եւ գնալով ավելի լայն ճանաչում է ստանում: «Շախմատային այսպիսի միջոցառումներ կազմակերպվում են տարբեր բնագավառներում, որովհետեւ այն ջերմություն է տարածում եւ լավ միջավայր ստեղծում: Ու, չնայած, այստեղ էլ լինում են հաղթողներ եւ պարտվողներ, բայց միեւնույն է, շահում են բոլորը՝ թե մասնակիցները եւ թե պայքարին հետեւողները: Շնորհավորում եմ կազմակերպիչներին ու մասնակիցներին, մաղթում հաճելի պայքար ու անմոռանալի օր», – ասաց գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031