Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ հանդիպման մասին

Մարտ 04,2013 19:06

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը ԲՀԿ-ի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը ներկա է եղել: Ուստի  այսօր ՍԴ-ի դիմաց բացօթյա ասուլիսում Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչ արդյունք տվեցին այդ բանակցությունները: Նա պատասխանեց, որ բացի պաշտոնական հաղորդագրությունից՝ այլ բան չի կարող ավելացնել. «Այն մասը, որը հրապարակման ենթակա էր, մենք արդեն տարածել ենք: Այլ մեկնաբանություն այս պահին չեմ կարող անել»:

ԲՀԿ-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը սոցցանցերում քննադատվեց: Այս առնչությամբ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ-ի հետ քննարկել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու ուղիները. «Ես չեմ տեսնում պատճառներ, որ մենք պետք է խուսափեինք երկրորդը իր քանակով ԱԺ-ում խմբակցություն ունեցող քաղաքական ուժի հետ կոնսուլտացիաներից»:

ՀՀԿ-ական պատգամավորները բացառում են, որ վարչապետը, նախագահը, քաղաքապետը վաղը ժամը 5-ին կգան Ազատության հրապարակ, ավելի շուտ հավանական էին համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը կգնա նրանց կբարեւի ու կհանդիպի: Մեր այս դիտարկմանը պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Դատարկ գնահատականները խուսափում եմ մեկնաբանելուց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031