Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի նորընտիր պապը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է

Մարտ 14,2013 11:01 Share

Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկը 2006թ. ապրիլին կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես հայ ժողովրդի և ամբողջ մարդկության դեմ գործած ծանր հանցագործություն: Այս մասին ասված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոյի կազմակերպած միջոցառումն ազդարարել է Ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների յուրահատուկ սկիզբը:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել