Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը արաբերենով

Մարտ 20,2013 12:25

«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվեց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում։

Ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ։

Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով, մասնավորապես, ընդգծեց Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը։ Նա նշեց, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացրած հայերի ջարդերի եւ էթնիկ զտումների համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով Բաքուն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` ստահոդ քարոզչություն տարածելով  Խոջալուի դեպքերի մասին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031