Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսա Մուրթազալիեւը Հայաստանի համար առնվազն արծաթե մեդալ է ապահովել

Մարտ 22,2013 16:12 Share

Թբիլիսիում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Առաջնությունը եզրափակում են 84 կգ քաշայինները, որտեղ գերազանց է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը: Նա, որ փոխել է քաշային կարգը` 74 կիլոգրամից մեկ աստիճան վեր  բարձրանալով, 1/8 եզրափակչում հաղթեց սլովակ Մայքլ Բոդնարին, հաջորդ մրցափուլում` Ուկրաինայի ներկայացուցիչ Իբրահիմ Ալդաթովին, իսկ կիսաեզրափակչում` Մոլդովան ներկայացնող Պիոտր Յանուլովին: Մուրթազալիեւը եզրափակչում է եւ սպասում է չեմպիոնի կոչման համար վճռորոշ գոտեմարտում իր մրցակցին, որի անունը հայտնի կդառնա Դաթո Մարսագիշվիլի (Վրաստան)-Անզոր Ուրիշեւ (Ռուսաստան) դիմակայությունից հետո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել