Հատվածներ «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Պետրոսյան, ձեր կարծիքով, ինչո՞ւ սնանկացավ «Արմավիան»։
– Դա երկար պատմություն է։ Նույն «Հայկական ավիաուղիների» սնանկացման պրոցեսն է։ Կոպիտ ասած, տնվորի կարգավիճակով մեկին տալիս են, ինքը ապականում է ու թողնում, գնում։ Այդպես է վերաբերմունքը եղել։
– Իսկ հնարավո՞ր էր այնպես անել որ չսնանկանար, որովհետեւ որոշակի տպավորություն կա նաեւ, որ այս պրոցեսը հատուկ են կազմակերպում։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարող ասել՝ հատուկ են անում, թե՝ ոչ, ամեն դեպքում, այնտեղ հանձնաժողով պետք է ստեղծվի՝ պարզելու սնանկացման պատճառները։ Դրանք շատ են։ Որն է հիմնականը, չեմ կարող ասել, հանձնաժողովը պիտի պարզի, կարող է քրեական հանցագործություն է տեղի ունեցել։ Արհեստական է սնանկացումը, թե ոչ, համենայնդեպս, այնտեղ մենեջմենթը այնպիսին էր, որ սնանկանալու էր։ Ցանկալի է, որ միջազգային աուդիտ արվի։ Հիմա օդաչուներին պարտք է, աշխատողներին պարտք է, տոմսերը վաճառվել
են, պարտքերը հայտնի չէ՝ հետ կտա, թե ոչ, այլ պետություններին պարտքեր ունի եւ այլն։ Եթե ինքը ի վիճակի չէ վճարել, պետությունն է վճարելու, իսկ կառավարությունը մի հատ ծպտուն չի հանում, ոչ մի արձագանք չկա, ինձ դա է սարսափեցնում, որովհետեւ սա շղթայական ռեակցիայով բնականաբար, կգնա մյուս ոլորտներին էլ։
– ԱԺ ընտրություններից առաջ Բաղդասարովը ուշագրավ հարցազրույց էր տվել, միգուցե որոշակի հակասություններ կան։
– Բաղղասարովը Սերժ Սարգսյանի ամենամոտիկ ընկերն է։
– Մենք էլ այդպես գիտեինք։
– Ուրեմն, ավելի վատ, իրենք իրենց անձնական հարաբերությունների պատճառով պետության հերն են անիծում։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































