«Sport 5»-ը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Գալաթասարայ» առաջին հանդիպման նախօրեին թուրքական Beyaz TV հետուստատեսության լրագրողները կանխատեսել էին, թե «Ռեալի» հաղթանակը ոչ մի կասկած չի հարուցում:
Այդ հանդգնության համար, որն, ի վերջո, իրականություն դարձավ, երեկոյան «Գալաթասարայի» մի քանի տասնյակ երկրպագուներ հարձակվել են հետուստաընկերության վրա: Ճիշտ է, պահակախմբին հաջողվել է կանգնեցնել նրանց, սակայն մի լրագրող, այդուհանդերձ, վնասվածքներ է ստացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































