Քիչ առաջ կառավարությունը որոշում կայացրեց Արամի 78, 80՝ հայտնի Պապոյանի շենքերի խաբված բնակիչներին բնակարանով փոխհատուցում տալ Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքում:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Պապոյանի շենքերում 35 քաղաքացի իրացման գոտուց է, 37-ը՝ սովորական քաղաքացիներ, ընդհանուր առմամբ՝ 150 առուվաճառքի գործարք է եղել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց՝ կա՞ն մայրաքաղաքում այսպիսի ռիսկային շենքեր: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասաց՝ «այն, կան՝ Գլխավոր պողոտայում»: Վարչապետը հանձնարարեց կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի, իր խոսքերով ասած՝ «այսպիսի պայթած գործեր չունենանք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































