Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնված կապիտանը ականի պայթյունից կորցրել է ոտքը

Ապրիլ 10,2013 12:25

Վաշտի հրամանատարը դատարանի կողմից դատապարտվել էր

Ապրիլի 9-ին ժամը 15.45-ի սահմաններում  «աջ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ Իջեւանի բժշկական կենտրոն է  տեղափոխվել  Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի  բնակիչ, 1984 թ. ծնված Իգոր Արշալույսի Աբրահամյանը:   Իջեւանի  բժշկական կենտրոնում նրա վերքը մշակվել է, կատարվել են հակաշոկային միջոցառումներ, վիրավորը տեղափոխվել է  զինվորական հոսպիտալ:

Իգոր Աբրահամյանը  վաշտի հրամանատար է, կոչումով կապիտան, նա  ականի վրա պայթել  է Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի սահմանագոտում; Ի. Աբրահամյանը  2012թ. սեպտեմբերի 1-ին  մոտ 4 ժամ ինքնակամ լքել է մարտական հենակետը, մեկնել Իջեւան քաղաք, այնտեղ ոգիլից խմիչք օգտագործել, որի համար նրա նկատմամբ քրեական գործ էր  հարուցվել: 2013թ. մարտի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել է  3 ամիս ժամկետով ազատազրկման եւ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ որոշել նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել,սահմանել մեկ տարի ժամկետով փորձաշրջան, նրա վարքի հսկողությունը հանձնելով զորամասի հրամանատարությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930