Լրահոս
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

Հայ հոգեւորականները բախվել են պատարագի ժամանակ

Ապրիլ 10,2013 16:35 Share

Բելգիայի Անտվերպեն քաղաքի հայկական եկեղեցում կիրակի օրը տհաճ միջադեպ է եղել. պատարագի ժամանակ բախվել են երկու հայ հոգեւորական՝ Քրիստափոր սարկավագ Ֆրունջյանն (լուսանկարում) ու Կարո սարկավագը: Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում Քրիստափոր սարկավագը հայտնեց, որ Կարո սարկավագը նույնիսկ փորձել է ձեռք բարձրացնել իր վրա, ինչը կանխել է քահանաներից մեկը:

Մեր զրուցակիցը նշեց, որ տեղի եկեղեցում հոգեւոր օջախին ոչ հարիր բարքեր են գործում, ինչի մասին քանիցս ահազանգել է Հայ եկեղեցու Բելգիայի  հայրապետական պատվիրակի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանին, սակայն վերջինս, սարկավագի ասելով, խնդիրն անտարբերության է մատնել:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալեն says:

    Կներեք, բայց Պատարագը գրվում է մեծատառ և Սուրբ բառով:

Պատասխանել