Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին ոստիկանապետի աղոթքը չի զարմացրել

Ապրիլ 10,2013 18:59

Այսօր լրագրողները արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրին, թե իրեն չի՞ զարմացրել երեկ Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի յուրօրինակ աղոթքը:

Նախարարը վստահեցրեց, որ զարմանալու բան չկա. «Ինչի՞ պիտի զարմանայի, հայ քրիստոնյա հավատացյալ մարդ է»:

Հրայր Թովմասյանը նաեւ վստահեցրեց, որ հենց ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ տեղի չունեցան. «Այո, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր հրապարակային ելույթներում ասել է, որ  բախման չի տանելու, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կողմնակիցները նաեւ հստակ հասկանում էին, որ հավաքներին կարող են մասնակցել մարդիկ, որոնք այլ նպատակներ ունեին կամ պայքարի այլ տարբերակներ են տեսնում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930