Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նաեւ հնարավորություն է ինքս ինձ կողքից նայելու». Արմեն Միկոյան

Ապրիլ 12,2013 19:40

Վանաձորում կայացավ երիտասարդ նկարչի առաջին ցուցահանդեսը:

3Armen MikoyanԱյսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանում հավաքված քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու  իրենց համաքաղաքացու ստեղծագործություններին:

24-ամյա Արմեն Միկոյանը նկարիչ է:Նա ասում է, որ ցուցահանդեսը` հատկապես, որ այն առաջինն է, շատ կարեւոր ու հեղափոխական դեր կարող է ունենալ արվեստագետի կյանքում:«Ցուցահանդեսները կարեւոր են նաեւ արվեստագետի կայացման համար: Սա նաեւ հնարավորություն է ինքս ինձ կողքից նայելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է երիտասարդ գեղանկարիչը:

Զգացմուքները կտավին հանձնելու տարիքը  Արմեն Միկոյանը դժվարանում է մտաբերել, իր ասելով` ինչ ինքն իրեն հիշում է, զբաղվում է դրանով:

«Ես առանձանացնում եմ մարդակային հույզեր, մարդկանց ապրումներ, համամարդկային: Այդ զգացմունքները բոլոր մարդկանց են հատուկ: Ներքին զգացածներս արտահայտում  եմ կտավի վրա»,-նշում է նկարիչը` տեղեկացնելով, որ իր առաջին ցուցահանդեսին հանրությանն է ներկայացնում վերջին երկու տարում ստեղծած  35 գործեր:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930