Լրահոս
Օրվա լրահոսը

Դիսիդենտական արձանը թալանելուց հետո քրգործ է հարուցվել

Ապրիլ 22,2013 15:43

Դեռեւս անցյալ տարվա մայիսին քանդակագործ Տիգրան Արզումանյանը SOS էր հնչեցրել «Դվին» հյուրանոցի բակում գտնվող իր՝  «Լեռնային պար» հայտնի արձանախմբի ճակատագրի  հետ կապված: Արվեստագետն անհանգստացած էր, որ մի օր իր քանդակը կվնասվի, ուստի ժամանակին դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ տեղափոխելու խնդրանքով: Սակայն, «սայլը»  տեղից չէր շարժվել: Տիգրան Արզումանյանը փաստել էր, որ դա միակ ազատ արված կոմպոզիցիան է, որը դեռ «էն գլխից» լավ չէր  ընդունվում պետական իշխանությունների կողմից, որովհետեւ մի տեսակ դիսիդենտական քանդակ էր ընկալվում:

Եվ իսկապես, քանդակագործի պղնձե արձանախումբը թալանվել է, ինչի առիթով արվեստագետը այսօր ասուլիս էր հրավիրել:
Aravot.am-ը ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե այս առիթով ոստիկանությունն ի՞նչ է արել:

«Ոստիկանության կենտրոնի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երկրորդ, երրորդ կետերով գործ է հարուցվել»,-ասաց պարոն Մալխասյանը: Ապա հավելեց, որ գործը  հարուցված է ապրիլի 19-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930